ՀԱՊԿ գոյություն չունի․ ՀՀ սահմանը խախտված է․ՌԴ ու ՀԱՊԿ պարտավորությունների զանգը հնչել է. Փաշինյան

 



2021-ի հունվարյան պայմանավորվածության կարեւոր կետերից մեկը եղել է, որ ՀՀ սահմանները կարմիր գիծ են մեր դաշնակիցների համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ 2021-ի մայիսի 12-ին Ադրբեջանը Սոթք-Խոզնավար հատվածում խախտել է սահմանը, մենք միջազգային փաստաթղթերի վրա հիմնվելով ասել ենք՝ կարմիր գիծը խախտվել է եւ նախատեսված են մեխանիզմներ, որոնք պետք է  գործեն: Մեզ ասել են՝ այո, բայց ոնց որ սահմանը դեմարկացված չի: Ասել, որ չգիտենք, թե սահմանը որտեղով է անցնում, նշանակում է, որ ՀԱՊԿ գոյություն չունի, որովհետեւ կա ՀԱՊԿ-ի պատասխանատվություն, որը պարփակված է անդամ պետությունների սահմաններով: Եթե պետություններից մեկը չունի սահման, նշանակում է չկա ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի, նշնակում է չկա կազմակերպություն:

Комментарии